Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
Հունիսի 17-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Ինչպես հայտնի է դարձել, մարմինը գտնվել է Փամբակ գետում՝ դեպքի...
Հունիսի 17-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Ինչպես հայտնի է դարձել, մարմինը գտնվել է Փամբակ գետում՝ դեպքի ենթադրյալ վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա։ Նրա 13-ամյա քրոջ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ աղջիկները կորել են հունիսի 15-ին։ Այդ օրը, ժամը 17:05-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացել է ահազանգ, որ աղջիկները դուրս են եկել Վանաձորի Գրիգոր Նարեկացի փողոցներից մեկից և չեն հասել նախատեսված վայրը։
Տեղում որոնողական աշխատանքները համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Որոնումներին ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, կամավորներ, ջրասուզակներ, ինչպես նաև կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։
Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ աղջիկները փորձել են գետն անցնել ձգված խողովակի վրայով։ 7-ամյա Նարե Մարտիրոսյանը սայթաքել ու ընկել է գետը, իսկ նրա ավագ քույրը փորձել է օգնել նրան և նույնպես ընկել է ջուրը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


