19 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Սոցիում/Փաստաբան Վահե Եփրիկյանը՝ վարորդական իրավունքների վերականգնման մասին որոշման վերաբերյալ
Սոցիում

Փաստաբան Վահե Եփրիկյանը՝ վարորդական իրավունքների վերականգնման մասին որոշման վերաբերյալ

Հայաստանի կառավարության վերջին որոշումը, որի համաձայն 5000 զրկված վարորդի իրավունքները կվերականգնվեն առանց նոր քննություն հանձնելու, ես համարում եմ ոչ թե մարդասիրական ակտ, այլ նախընտրական էժանագին...

Գոռնազ Խուդավերդյան
18 Մայիսի, 2026 2 Րոպեական ընթերցում

Հայաստանի կառավարության վերջին որոշումը, որի համաձայն 5000 զրկված վարորդի իրավունքները կվերականգնվեն առանց նոր քննություն հանձնելու, ես համարում եմ ոչ թե մարդասիրական ակտ, այլ նախընտրական էժանագին ընտրակաշառք։

Ինքս կողմ եմ ճանապարհատրանսպորտային բնույթի հանցակազմերի մասով ոչ միայն համաներման հայտարարմանը, այլև դրանց ապաքրեականացմանը, սակայն միայն այն դեպքերում, երբ առկա չեն մահվան ելք կամ պատճառված վնասը հատուցված չէ։ Իշխանության կողմից ներկայացված մոտեցումը, սակայն, ամբողջությամբ այլ է։

Ըստ որի, զրկված վարորդներին, որոնք վճարել են որոշակի տուգանք, վարորդական իրավունքի վկայականները կվերադարձվեն առանց նոր քննություն հանձնելու։ Սա, ըստ իմ կարծիքի, քաղաքացիներին իրենց փողով ընտրակաշառք տալու ակնարկ է։

Այս որոշումը ոչ թե համաներում է, որը կկարճեցներ քրեական վարույթները կամ կազատվեր դատվածներին պատիժ կրելուց, այլ պարզապես թույլ է տալիս վարել՝ վճարելով տուգանք։ Այսպիսով, իշխանությունը ոչ թե կրճատում է իր ծանրաբեռնվածությունը, այլ ստեղծում է նոր խնդիրներ։

Այս որոշումը հատկապես անհասկանալի է այն դեպքերի համար, երբ անձը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Օրինակ, եթե մեկը խմած վթար է արել, փախել է դեպքի վայրից և զրկվել է, նրան վերստին թույլ է տրվում վարել։ Մյուս կողմից, եթե մեկը նույնպես էլի ոչ սթափ վարել է՝ չունենալով վարելու իրավունք, բայց որևէ խախտում չի արել և որևէ մեկին վնաս չի պատճառել, նրան պետք է դատվի։ Սա անհամեմատ ավելի բարձր հանրային վտանգավորություն է։

Եթե անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական, ապա ինչպես է նա կարողանում չհանձնել նոր քննություն։ Սա հարց է, որը պետք է լուծվի՝ պարզելով վկայականի ստացման օրինականությունը։ Փաստորեն, քննությունը դարձվում է ձևականություն։

Այս հարցը վերաբերում է ոչ միայն ճանապարհատրանսպորտային, այլև բազմաթիվ այլ հանցակազմերի հազարավոր մեղադրյալների և դատապարտյալների։ Պետության կողմից նրանց վրա ծախսվող միջոցները հսկայական են։ Իրականում, համաներումը ոչ միայն կշտկեր ստեղծված իրադրությունը, այլև կլիներ իրավամբ հումանիստական քայլ։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!