20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Միջազգային

Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին Պայծառափայլություն Ջամալ Ալ Մուսավին։ Հյուրին դիմավորել և անմար կրակի մոտ է ուղեկցել Հայոց...

Արեգնազ Միքայելյան
11 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին Պայծառափայլություն Ջամալ Ալ Մուսավին։

Հյուրին դիմավորել և անմար կրակի մոտ է ուղեկցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանը։ Նա ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակին՝ լռությամբ հարգանքի տուրք մատուցելով։

Այնուհետև Ալ Մուսավին շրջել է հուշահամալիրի տարածքում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով Հայաստան այցելած օմանցի պաշտոնատարը թանգարանում ստացել է մանրամասն տեղեկություն Հայոց ցեղասպանության պատմության և դրա առանձին դրվագների մասին։ Շրջայցը կազմակերպել է ՀՑԹԻ էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանը։

Այցի ավարտին Ալ Մուսավին գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։ Շրջայցի ավարտին ՀՑԹԻ տնօրենն ու Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը փոխանակվել են գիրք-նվերներով՝ խորհրդանշելով երկու երկրների մշակութային հարաբերությունների ամրապնդումը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!