14 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը կարող է լարվածության նոր օջախ ստեղծել Կովկասում
10 Հունիսի, 2026
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ
10 Հունիսի, 2026
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
10 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը չի ընդունում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
«Հայաստան» դաշինքը կբողոքարկի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կայացնի պատասխանատու որոշում՝ հաշվի առնելով իր ընտրողների վստահությունը և երկրի շահերը
Հայաստանի զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարին
Տուն/Քաղաքական/2008 թվականի մարտի 1-ի գործով նոր մեղադրանք է հարուցվել
Քաղաքական

2008 թվականի մարտի 1-ի գործով նոր մեղադրանք է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է նոր քրեական գործ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված։ Քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հաստատվել է, որ ՀՀ...

Վերջինա Մալխասյան
25 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է նոր քրեական գործ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված։

Քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան հանձնարարել է ոստիկանության ծառայողներին ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին։

Հ․Թ․-ի հանձնարարությամբ ոստիկանները կատարել են իրենց պաշտոնական լիազորություններից չբխող և դրանց շրջանակից դուրս արարք։ Նրանք բռնություն են գործադրել Է․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով նրան առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել։

ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելու համար։ 2026 թվականի փետրվարի 25-ին Հ․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի Երևանի կենտրոնում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվել էր 10 մարդ։ Նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հրաժարվել էին ճանաչել ընտրական արդյունքները և սկսել էին շուրջօրյա բողոքի ակցիաներ։ Ցույցերին մասնակցողների դեմ կիրառվել էր մարտական զենք։ Այդ իրադարձությունների կազմակերպիչներից և իրականացնողներից ոչ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ներկայացվել։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!