28 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/ՀՀ զինված ուժերում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայության լուծարումը խախտում է օրենքը
Քաղաքական

ՀՀ զինված ուժերում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայության լուծարումը խախտում է օրենքը

Հայաստանի զինված ուժերում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայության լուծարելու մասին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կայացրած որոշումը խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց...

Վերջինա Մալխասյան
31 Հունվարի, 2026 2 Րոպեական ընթերցում

Հայաստանի զինված ուժերում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայության լուծարելու մասին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կայացրած որոշումը խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Համաձայն օրենքի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում։

Հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997 թվականի նոյեմբերի 13-ին՝ նախկին Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին Ա֊ի և նախկին պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի համատեղ ջանքերով։ Այն ունեցել է հստակ նպատակներ՝ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, ինչպես նաև դաստիարակել զինվորներին քրիստոնեական-բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով։

Հոգևոր ծառայության կառուցվածքը ներառում էր ՀՀ զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդ և բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորներ։ Գործունեության ընթացքում այն ներգրավել է 42 հոգևորական, որոնցից 8-ը ժամկետային զինծառայող էին, իսկ 34-ը՝ կամավոր Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականներ։

Պաշտպանության նախարարի 2000 թվականի հուլիսի 19-ի թիվ 728 հրամանով հաստատվել էր Հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել էր նույնպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի և պաշտպանության նախարարի կողմից։

Սուրեն Պապիկյանի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ 159 հրամանով փաստացի լուծարվել է Հոգևոր ծառայությունը։ Ըստ այդ հրամանի՝ 42 հոգևորականից միայն 8-ը կշարունակեն ծառայելու, որպես ժամկետային զինծառայող, մինչդեռ մնացած 34-ը կդադարեցնեն իրենց գործունեությունը։

Այս գործընթացը, ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի, ոչ միայն խախտում է օրենքը, այլև պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, որը պահանջում է հոգևոր ծառայության լուծարման համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագիր և պաշտպանության նախարարի հրաման։

Փաստաբանը նշում է, որ այս քայլի առիթը հանդիսացել է զինծառայողների հրաժարումը պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին։

Արա Զոհրաբյանը նաև նշում է, որ այս իրադարձությունը ունի ոչ միայն իրավական, այլև բարոյահոգեբանական հետևանքներ՝ ազգային եկեղեցին թիրախավորելու տեսքով։ Նրա կարծիքով, այս իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ բանակը հեռու մնա այս «ամոթալի հալածանքներից», փոխանակ ինքն էլ միջամտել Եկեղեցու ներքին գործերին։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!