19 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Քաղաքական/Գլխավոր դատախազությունը հաստատել է 323 միլիոն դրամ արժողությամբ գույքի բռնագանձման հաշտության համաձայնությունը
Քաղաքական

Գլխավոր դատախազությունը հաստատել է 323 միլիոն դրամ արժողությամբ գույքի բռնագանձման հաշտության համաձայնությունը

Հակակոռուպցիոն դատարանը մարտի 5-ին հաստատել է 2026 թվականի փետրվարի 27-ին կնքված հաշտության համաձայնությունը։ Համաձայնության պայմաններով՝ պատասխանող կողմը՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին...

Վերջինա Մալխասյան
7 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հակակոռուպցիոն դատարանը մարտի 5-ին հաստատել է 2026 թվականի փետրվարի 27-ին կնքված հաշտության համաձայնությունը։

Համաձայնության պայմաններով՝ պատասխանող կողմը՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանը և նրա կինը, իրենց սեփականության տակ գտնվող Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20.6 հեկտար մակերեսով անշարժ գույքը, որի միջին շուկայական արժեքը կազմում է 323 միլիոն 800 հազար դրամ, հանձնել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը։

Այս գործը սկսվել է 2023 թվականի օգոստոսի 29-ին, երբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ դեմ։

Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է քննվում, որը դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան 2025 թվականի նոյեմբերի 6-ին։

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 30-ին ընդունել էր հայցադիմումը վարույթ, իսկ մարտի 4-ին որոշում էր կայացրել գործից մաս առանձնացնելու և առանձին վարույթում քննելու մասին։

Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!