19 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Իրանը մեր բարի բարեկամն է, մեր հազարամյա հարևանը
Միջազգային

Իրանը մեր բարի բարեկամն է, մեր հազարամյա հարևանը

Եվրոպական խորհրդարանում իմ ելույթի ընթացքում անդրադարձ է արվել Իրանում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Ես նշել եմ, որ Իրանը մեր բարի բարեկամն է և մեր հազարամյա հարևանը։ Մեր...

Արեգնազ Միքայելյան
11 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Եվրոպական խորհրդարանում իմ ելույթի ընթացքում անդրադարձ է արվել Իրանում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։

Ես նշել եմ, որ Իրանը մեր բարի բարեկամն է և մեր հազարամյա հարևանը։ Մեր երկրների միջև եղած պատմական կապը և մշակութային ժառանգությունը հիմք են հանդիսանում մեր հարաբերությունների համար։

Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ Հայաստանը ունի բազմաթիվ գործընկերներ տարածաշրջանում։ Մեր հարաբերությունները զարգացած են Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Օմանի, Քուվեյթի, Հորդանանի, Լիբանանի, Բահրեյնի և Սիրիայի հետ։ Վերջերս մենք նշել ենք պատմական իրադարձություն՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Մեր երկրը, որպես փոքր և համեստ պետություն, խորապես ցավում է տեսնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ճգնաժամի մասշտաբները։ Նման իրավիճակում մեր հիմնական դերը և հնարավորությունը բոլոր զոհերի հոգիների հանգստության համար աղոթելն ու մեր գործընկերների առաջնորդների իմաստության համար ցանկություն հայտնելն է, որպեսզի նրանք հնարավորինս արագ գտնեն խնդրի դիվանագիտական լուծումներ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!