19 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Քաղաքական/ՀՀ-ում շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը
Քաղաքական

ՀՀ-ում շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը

Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին...

Վերջինա Մալխասյան
12 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Այս քայլը համայնքների խոշորացման ծրագրի ութերորդ փուլն է։

Ինչպես նշել է Տեղական ինքնակառավարման և տարածքային զարգացման նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է միավորել 9 համայնք՝ ընդհանուր առմամբ 80 բնակավայր։ Այս գործընթացի արդյունքում կձևավորվեն երեք խոշորացված համայնքներ՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Խոշորացված համայնքների կառուցվածքը

Լոռու մարզ: Ստեփանավան համայնք, որը կներառի ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրով։
Սյունիքի մարզ: Գորիս համայնք, որը կներառի ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով։
Վայոց ձորի մարզ: Եղեգնաձոր համայնք, որը կներառի Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով։

Այս փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համայնքների ընդհանուր թիվը կրճատվելու է 70-ից 64-ի։

Անդրադառնալով օրինագծերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համայնքների խոշորացման գործընթացի արդյունքները միշտ դրական են եղել։ «Մենք, առանց բացառության, բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի, բնակավայրերի կյանքի, սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա»,- ասել է նա՝ օրինակ բերելով խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողությունների էական աճը։

Վարչապետը նաև ընդգծել է, որ խոշորացման արդյունքում ոչ մի գյուղ իր անունը, ինքնությունը կամ ավանդույթները չի կորցրել։ Ընդհակառակը՝ աշխատանքներն ավելի արդյունավետ են դարձել, ինչը նաև դրական ազդեցություն ունի կառավարության աշխատանքի վրա։ «Կառավարության համար ավելի հեշտ է աշխատել 60 համայնքի ղեկավարի հետ, քան՝ 600, 800 համայնքների ղեկավարների հետ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!