19 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Քաղաքական/Գերագույն հոգևոր խորհրդի տարեկան ժողովի հիմնական որոշումները
Քաղաքական

Գերագույն հոգևոր խորհրդի տարեկան ժողովի հիմնական որոշումները

Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) տարեկան ժողովը։ Ժողովի ընթացքում Դամասկոսի հայոց թեմի...

Վերջինա Մալխասյան
13 Մարտի, 2026 2 Րոպեական ընթերցում

Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) տարեկան ժողովը։

Ժողովի ընթացքում Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոս Նալբանդյանը զեկուցել է Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ի ընթացքում տեղի ունեցած եպիսկոպոսական հավաքի մասին։ Ըստ զեկուցի՝ հավաքին մասնակից եպիսկոպոսները միաձայն քննարկել են Հայոց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը և Եկեղեցու առաքելության հարցերը՝ ձևակերպելով մի շարք առաջարկություններ։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղեկացրել է թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի մասին։ Ըստ զեկուցի՝ կարգալույծ եղած Արման Սարոյանը իշխանությունների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։ ԳՀԽ-ն արձանագրել է, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է իր հովվական ծառայությունը՝ հավատարիմ մնալով եկեղեցական կարգաց և կանոնաց։

ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման և գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների վերաբերյալ զեկուցում է կատարել Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ ԳՀԽ-ն հաստատել է, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին և կառավարության համապատասխան որոշմանը, որոնք ամրագրում են հոգևոր սպասավորների ծառայությունը ԶՈՒ-ում։ Կարևորվել է գնդերեցների ծառայության նշանակությունը բանակի հոգևոր և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում, և որոշվել է քննարկել ծառայության նոր կարգավորման հարցը։

ԳՀԽ-ն մերժելի է համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն։ Ըստ ԳՀԽ-ի՝ այդ հայտարարությունները փորձ են արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։

ԳՀԽ-ն դատապարտել է ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեության արհեստական խոչընդոտների ստեղծման փորձերը։ Կարևորվել է Եկեղեցու իրավունքների, ինքնավարության, արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների հարգման պահպանությունը։

Ժողովի ընթացքում ներկայացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունները և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Զեկուցվել են նաև 2025թ․ Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացված հոգևոր-քարոզչական, մշակութային, կրթական և սոցիալական ծրագրերը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!