26 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անհապաղ ազատ արձակումը
Քաղաքական

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անհապաղ ազատ արձակումը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հրապարակել է հայտարարություն, որում խիստ դատապարտում է Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավը և պահանջում է Բագրատ արքեպիսկոպոս...

Վերջինա Մալխասյան
16 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հրապարակել է հայտարարություն, որում խիստ դատապարտում է Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավը և պահանջում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անհապաղ ազատ արձակումը։

Համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը նշում է, որ Բագրատ արքեպիսկոպոսի դեմ սանձազերծված գործընթացը իրականում ոչ թե իրավական, այլ նենգ ու էժանագին քաղաքական ահաբեկչություն է, որը կազմակերպվել է պետական լծակներ ունեցողների կողմից։

Ըստ նրա՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հոգևորական է, որը մեր ազգի ամենահրատակավոր օրերին՝ արյան, կորուստների և պետական նվաստացման ժամանակներին, գիշեր ու ցերեկ կանգնած էր ժողովրդի կողքին։ Հենց այս անկոտրում տեսակն ու ճշմարտությունը ճակատին ասելու համար էլ նա այսօր դարձել է գլխավոր թիրախ։

Հարություն Աղա-Սարգսյանը նաև նախազգուշացնում է, որ պետք չէ խաբվել կեղծ իրավական փաթեթավորումներով, քանի որ այստեղ օրենք ու արդարադատություն չկա։ Ըստ նրա՝ գործում է միայն վախկոտ և երկիրը կործանման տանող ուժի կեղտոտ պատվեր, որի նպատակն է բանտել ու լռեցնել այն ձայնը, որը մերկացնում է այդ ուժի ապազգային էությունը։

Համահայկական խորհրդի հայտարարությունում նշվում է, որ Բագրատ արքեպիսկոպոսի ազատազրկված պահելը բացահայտ ահաբեկչություն է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսի և յուրաքանչյուր հայի արժանապատվության դեմ։ Ըստ խորհրդի՝ նման գործողությունները պետական մակարդակով իրականացվող հոգևոր ցեղասպանություն են, որն իրականացվում է թշնամու ծափահարությունների ներքո։

Հայտարարության մեջ կոչ է արվում Հայաստանի և Սփյուռքի ողջ հայությանը դուրս գալ թմբիրից, քանի որ այս իրավիճակում լռելը համարվում է դավաճանություն։ Ըստ խորհրդի՝ Հայոց Եկեղեցին կոկորդի ոսկոր է այն ուժերի համար, որոնք պահանջում են հավատք, պատիվ ու պատասխանատվություն՝ արժեքներ, որոնք այդ ուժերը վաղուց ուրացել են։

Վերջում Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վերստին հիշեցնում է, որ Հայոց Եկեղեցին լռեցնելու փորձ անողները դատապարտված են պատմության և բարոյականության անվերադարձ մերժմանը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!