19 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Իրավապահները խուզարկություն են կատարել «Մայր Հայաստան» կուսակցության անդամի բնակարանում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը «հարված է»
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի արդյունքները՝ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից հնարավոր 5 մանդատ խլելով
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ
Տուն/Միջազգային/Իրանի պաշտոնական անձը ԱՄՆ-ին համեմատել է Վիետնամի պատերազմի հետ
Միջազգային

Իրանի պաշտոնական անձը ԱՄՆ-ին համեմատել է Վիետնամի պատերազմի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն Sky News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում ցամաքային զորքերի տեղակայումը «երկրորդ Վիետնամ» կլինի ԱՄՆ-ի համար։...

Արեգնազ Միքայելյան
16 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն Sky News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում ցամաքային զորքերի տեղակայումը «երկրորդ Վիետնամ» կլինի ԱՄՆ-ի համար։

Դիվանագետին հարցրել են, թե ինչ կպատահի, եթե ամերիկացի ծովային հետևակը ոտք դնի Իրանի հողի վրա։ Պատասխանելով այդ հարցին՝ Խատիբզադեն նշել է․ «Կարդացեք, թե ինչ է տեղի ունեցել Վիետնամում»։

Նա նաև հավելել է, որ Թեհրանը ԱՄՆ ցամաքային զորքերի ցանկացած տեղակայում կդիտարկի որպես «անզգույշ, անխոհեմ, անօրինական և միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակասող»։

Այս հայտարարությունը հաջորդում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Վալցի հայտարարությանը, որը նախորդ օրը հաստատել էր, որ Իրանում հակամարտությունը չի հանգեցնի լայնածավալ միջամտության, ինչպես տեղի ունեցավ Իրաքում։ Սակայն Վալցը թույլ է տվել նպատակային ցամաքային գործողության հնարավորությունը, եթե դրա անհրաժեշտությունը կառաջանա։

Ավելի վաղ եվրոպական բարձրաստիճան աղբյուրները Bloomberg-ին հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել բացատրել իր G7 դաշնակիցներին Իրանում ռազմական գործողության նպատակները։ Ըստ այդ աղբյուրների՝ ԱՄՆ նախագահի դատողությունները ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր արդյունքի վերաբերյալ «շփոթության և ցնցման պատկեր են ստեղծում»։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!