20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Իրանի դեմ ագրեսիայի սկզբից ի վեր Ռուսաստան է վերադարձել 327 ռուսաստանցի
Միջազգային

Իրանի դեմ ագրեսիայի սկզբից ի վեր Ռուսաստան է վերադարձել 327 ռուսաստանցի

Իրանի դեմ սկսված ամերիկա-իսրայելական ագրեսիայի շրջանակում Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում։ Դիվանագիտական առաքելության...

Արեգնազ Միքայելյան
28 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իրանի դեմ սկսված ամերիկա-իսրայելական ագրեսիայի շրջանակում Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում։

Դիվանագիտական առաքելության տեղեկացմամբ՝ մարտի 27-ին, ռուս դիվանագետների և հայաստանյան ներկայացուցիչների համակարգված ջանքերի արդյունքում, Բուշերի ատոմակայանից տարհանված և Իրանից Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով Հայաստան ժամանած «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի 164 աշխատակիցը վերադարձել է հայրենիք։

«Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած ռուսների հետ մեկտեղ տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ»,- նշում են դեսպանատնում։ Այնտեղ նաև շնորհակալություն են հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի աշխատակիցների արագ մուտքի համար։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!