20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Քաղաքական/Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված երկվորյակ եղբայրներին 72 ժամով են ձերբակալել
Քաղաքական

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված երկվորյակ եղբայրներին 72 ժամով են ձերբակալել

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված երիտասարդներից երկուսին՝ Դավիթ և Միքայել Մինասյաններին, 72 ժամով են...

Վերջինա Մալխասյան
30 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված երիտասարդներից երկուսին՝ Դավիթ և Միքայել Մինասյաններին, 72 ժամով են ձերբակալել։ Այս մասին ինձ հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ առայժմ երիտասարդներին մեղադրանք չի առաջադրվել։ Դեպքի առթիվ Հայաստանի Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Փաստաբանը նշել է, որ այդ հոդվածներով նախատեսված պատժամիջոցը 2-5 տարվա ազատազրկում է։

Միաժամանակ, Լուսինե Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ քննչական մարմինը կդրսևորի ողջախոհություն և թիվ 29 դպրոցի 18-ամյա աշակերտներին մեղադրանք չի առաջադրի։

Նա նաև տեղեկացրել է, որ երիտասարդներից մեկը՝ Դավիթ Մինասյանը, երեկ բուժզննում է անցել։ Ըստ փաստաբանի՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երիտասարդին հարվածել էր վարչապետի անվտանգության ծառայության ներկայացուցիչը։ «Մեզ համար առանցքային խնդիրը մինչ այժմ տղաների առողջությունն է եղել, քանի որ երկուսն էլ ունեն ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություններ», – հավելել է Մարտիրոսյանը՝ նշելով, որ հարված ստացած Դավիթը երեկ ամբողջ օրը ուժեղ գլխացավեր է ունեցել։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում պատարագին ներկա երիտասարդներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին կամ նրա թիկնապահին։ Անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածել էր տղայի դեմքին, որից հետո նա վայր է ընկել։ Իրավապահները ձերբակալել են երկու անձի, որոնք պարզվել են որպես 18-ամյա երկվորյակ եղբայրներ՝ Դավիթ և Միքայել Մինասյաններ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!