22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչը կալանավորվել է, իսկ «Հայաստան» դաշինքի անդամը՝ տնային կալանքի տակ է
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպում ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հետ
Տուն/Միջազգային/ՀՀ ԱԳ նախարարը քննարկումներ է վարել ԱՄԷ-ի ԱԳ նախարարի հետ
Միջազգային

ՀՀ ԱԳ նախարարը քննարկումներ է վարել ԱՄԷ-ի ԱԳ նախարարի հետ

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ի փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։...

Արեգնազ Միքայելյան
5 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ի փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության զարգացման հարցերը։ Ընդգծվել է, որ քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ կողմերը պատրաստ են մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու։

Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման ուղիներին, ինչպես նաև ներդրումային ծրագրերի խթանման հնարավորություններին։ Նշվել է, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթերի աճող քանակն ու զբոսաշրջության ծավալների աճը կարող են նպաստել համագործակցության արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը և դրա շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։ Նա բարձր է գնահատել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությունը՝ որպես խաղաղության հաստատմանը նվիրված նախաձեռնություն։

Քննարկվել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև հումանիտար ոլորտի հարցերը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!