20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/ՀՀ ԱԺ-ն ընդունել է Լիտվայի Սեյմասի պատվիրակությանը
Միջազգային

ՀՀ ԱԺ-ն ընդունել է Լիտվայի Սեյմասի պատվիրակությանը

Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը ընդունել են Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին...

Արեգնազ Միքայելյան
31 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը ընդունել են Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությանը։

Ընդունելիս Անդրանիկ Քոչարյանը նշել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։ Նա ընդգծել է, որ պատվիրակության այցը համընկնում է Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի հետ։

Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք ներկայացնում են երկկողմ հետաքրքրություն։ Քննարկման ընթացքում անդրադառնալ են աշխարհաքաղաքական իրադարձություններին, պաշտպանության եւ անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող ծրագրերին, խաղաղության օրակարգին, ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, ինչպես նաեւ ոլորտում Մերձբալթյան երկրների փորձի ուսումնասիրությանը եւ արհեստավարժ բանակ ունենալուն ուղղված միջոցառումներին։

Հանդիպման ընթացքում կարեւորվել է խորհրդարանական համագործակցության ամրապնդումը ոլորտային հանձնաժողովների միջեւ։

Նույն օրը Լիտվայի պատվիրակությունը այցելել է Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները հարգանքի եւ հիշատակի արտահայտում են կատարել՝ ծաղիկներ դնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!