20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Իսրայելի Քնեսեթը սահմանել է մահապատիժ ահաբեկչական գործունեության համար
Միջազգային

Իսրայելի Քնեսեթը սահմանել է մահապատիժ ահաբեկչական գործունեության համար

Իսրայելի խորհրդարանը, Քնեսեթը, ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է մահապատիժ սահմանել Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների համար, որոնք ռազմական դատարանների կողմից դատապարտվել են...

Արեգնազ Միքայելյան
31 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իսրայելի խորհրդարանը, Քնեսեթը, ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է մահապատիժ սահմանել Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների համար, որոնք ռազմական դատարանների կողմից դատապարտվել են ահաբեկչական գործունեության կասկածանքով։

Այս մասին հայտնում են լրատվական կայքերը՝ վկայակոչելով Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի հրապարակումը սոցցանցերում։ Նախարարը նշել է, որ օրինագիծը, որը ներկայացվել է նրա ղեկավարած «Օցմա Յեհուդիթ» (Հրեական ուժ) ծայրահեղ աջ կուսակցության կողմից, հիմնովին փոխում է երկրի օրենսգիրքը։

«Պատմությունը գրված է։ Մենք խոստացանք, և մենք պահեցինք մեր խոսքը։ Ահաբեկիչների համար մահապատիժի մասին օրենքը ներառվել է Իսրայել պետության օրենսգրքում», – գրել է Բեն Գվիրը։

Օրինագիծը ընդունվել է 62 «կողմ» և 48 «դեմ» ձայներով՝ 12-ժամյա քննարկումներից հետո։ Ըստ նոր օրենսդրության՝ ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար դատապարտված պաղեստինցիներին կենթարկվի մահապատիժ, որի կիրառման հիմնական ձևը կախաղանն է։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!