27 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Երևանի դատարանը դադարեցրել է Դավիթ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Քաղաքական

Երևանի դատարանը դադարեցրել է Դավիթ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը պաշտոնապես դադարեցրել է Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Ինչպես հիշեցնում է...

Վերջինա Մալխասյան
9 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը պաշտոնապես դադարեցրել է Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Ինչպես հիշեցնում է Ազգային-ժողովրդավարական բեւեռը (ԱԺԲ), 2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար։ Այս արտահայտությունից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ձերբակալել և նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել։

2024 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, Դավիթ Ավետիսյանին մեղավոր էր ճանաչել և որպես պատիժ նշանակել 525․000 դրամի չափով տուգանք։ Այս վճիռը, սակայն, Վերաքննիչ դատարանը բեկանել էր՝ ուղարկելով գործը նոր քննության։ Նոր քննության արդյունքներով Դավիթ Ավետիսյանն արդարացվել է, և նրա նկատմամբ հետապնդումը պաշտոնապես դադարեցվել է։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!