1 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանում հարցվածների մեծ մասը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է նախընտրում
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանի Ազգային ժողովը հյուրընկալում է «Խորհրդարանը բոլորի համար» համաժողովը
ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները
Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները վտանգի տակ են, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի
Հայաստանում 2025 թվականին դատարան հանձնված քրեական գործերի թիվը գերազանցում է 2024 թվականինը 23,8%-ով
Տուն/Միջազգային/Գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Միջազգային

Գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած...

Արեգնազ Միքայելյան
8 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Գլխավոր դատախազը ողջունել է Դեյվիդ Ալենին և բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ դատախազության համար վստահելի գործընկեր է, ինչի մասին վկայում են երկու կողմերի միջև հաճախակի և արդյունավետ հանդիպումները։

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, իր հերթին, արդյունավետ է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը։ Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում։ Այդ հարցերին անդրադառնալիս կողմերը քննարկել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնության ցանկացած հնարավորություն, ինչպես նաև հանձնումների հարցերը։

Հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքներին։ Դրանցից մեկը ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հաստատված՝ հանցավոր ծագում ունեցող գույքի դիտարկումն է։ Խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասի վերադարձման ընթացքին և ժամկետներին։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!