24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին վերադարձով
Միջազգային

Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին վերադարձով

Ապրիլի 8-ի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին, հայտարարել է, որ Ռուսաստանը...

Արեգնազ Միքայելյան
8 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ապրիլի 8-ի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին, հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Երևանի լիիրավ վերադարձով կազմակերպությանը։

«Ոչ ոք որևէ այլ որոշում չի կայացրել՝ չնայած բազմաթիվ բանավոր ենթադրություններին, կեղծիքներին, անպարկեշտություններին և այլն։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հայկական կողմը վերականգնի իր լիիրավ մասնակցությունը մեր համատեղ անվտանգության կառույցի գործունեությանը», – նշել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ գոյություն ունի իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր, որը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով։

Այս հայտարարությունը հաջորդում է Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության բոյկոտին, որը սկսվել է 2022 թվականի վերջից։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ն չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Այս հարցը նորից հանրային դարձավ սեպտեմբերի 18-ին Երկրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և պետականությանը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!