19 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Երևան-Գյումրի մայրուղում կկիրառվեն ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ
18 Ապրիլի, 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
17 Ապրիլի, 2026
Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը հանդիպել է Ռուսաստանի սպորտի նախարարի հետ
17 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանի ինքնիշխանությունը և խաղաղության գործընթացը՝ ցեղասպանության տրամաբանության արդյունք
Մոսկվայում քննարկվել է Հարավային Կովկասի և ուկրաինական ճգնաժամի հարցադրումը
Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ բախումների հետևանքով ձերբակալվել են 17 մարդ
Մայր Աթոռը կոչ է արել վերականգնել հոգևոր ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում
ՀՀ սահմանադրության նոր տեքստը դեռ պատրաստ չէ հրապարակման
Տուն/Միջազգային/ԱՄՆ փոխնախագահին ուղղված բաց նամակ. Կոչ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
Միջազգային

ԱՄՆ փոխնախագահին ուղղված բաց նամակ. Կոչ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին երկրի տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել...

Արեգնազ Միքայելյան
5 Փետրվարի, 2026 2 Րոպեական ընթերցում
79 0

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին երկրի տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ խնդրելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը։

Այս մարդասիրական խնդիրը հայկական հասարակության համար առաջնային է, և ազատազրկված բոլոր հայերի վերադարձը ոչ միայն խաղաղության գործընթացի, այլև երկու երկրների միջև վստահության կառուցման հիմնարար պայման է։

Վերջերս ազատազրկված հայերից չորսի հայրենադարձումը հստակ ցույց է տվել այս խնդրի կարևորությունը։ Նման դեպքերում ԱՄՆ վարչակազմի աջակցությունը կարող է դառնալ այս մարդկանց ազատ արձակման հիմնական գործոնը, հատկապես հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի կնքման գործում ունեցած եզակի դերը։

Մեզ մտահոգում են Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրության բացակայության մասին։ Շարունակվում են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացներ, որոնց արդյունքում կայացվում են ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռներ, ինչը հակասում է խաղաղության օրակարգին։

Այս հարցը բարձրացվել էր նաև 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում։ Մենք համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմը կարող է իրավամբ մեծ դեր խաղալ այս մարդասիրական խնդրի լուծման գործում։

Այս պատճառով մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան վերադառնալ իրենց ընտանիքներին։ Սա կօգնի վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին և կառուցել երկու երկրների միջև անհրաժեշտ վստահությունը։

Նամակը ստորագրել են․ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ, «Դիգնիթի» մարդասիրական ՀԿ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, «Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ, «Սոցիալական արդարություն» ՀԿ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, «ԱՐԲԱՆԷ» հիմնադրամ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!