22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
Տուն/Միջազգային/Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵՄ պաշտպանության հանձնակատարի հետ
Միջազգային

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵՄ պաշտպանության հանձնակատարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով Եվրոպական միության հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Հանդիպման ընթացքում երկու...

Արեգնազ Միքայելյան
15 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով Եվրոպական միության հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

Հանդիպման ընթացքում երկու կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ և դինամիկ ընթացքը։

Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող անվտանգային և պաշտպանական ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Նրանք ընդգծել են, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում արձանագրված նշանակալի առաջընթացը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը, համագործակցության նոր տեսլականներ և հնարավորություններ են ստեղծում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!