22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
Տուն/Միջազգային/Հայաստանն ու Ռուսաստանը պետք է համաձայնության գան կոնցեսիայի հարցում
Միջազգային

Հայաստանն ու Ռուսաստանը պետք է համաձայնության գան կոնցեսիայի հարցում

Հայաստանն ու Ռուսաստանը պետք է քննարկումների միջոցով համաձայնության գան հայկական երկաթուղիների կոնցեսիայի վաճառքի հարցում, այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ...

Արեգնազ Միքայելյան
15 Ապրիլի, 2026 2 Րոպեական ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը պետք է քննարկումների միջոցով համաձայնության գան հայկական երկաթուղիների կոնցեսիայի վաճառքի հարցում, այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։

Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ռուսական կողմին դիտարկել հանրապետության երկաթուղիների կոնցեսիայի իրավունքը Մոսկվային և Երևանին բարեկամ որևէ պետության, օրինակ՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին վաճառելու հարցը, փոխվարչապետը նշել է, որ դա շատ բարդ հարց է, որին դեռևս հնարավոր չէ ուղղակի պատասխան տալ, սակայն լուծումը պետք է գտնվի։

Գրիգորյանը նաև խոստովանել է, որ այս պահին Երևանի և Մոսկվայի միջև կոնցեսիայի վաճառքի հարցով բանակցություններ չեն ընթանում։

Հարցին՝ թե ինչու է Հայաստանը խնդրել ՌԴ-ին վերականգնել երկաթուղու երկու հատվածները, եթե պատրաստվում էր խնդրել վաճառել կոնցեսիան, փոխվարչապետը բացատրել է, որ հայկական կողմն իսկապես բարձրացրել է երկու հատվածների շինարարության հարցը։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկաթուղին լիարժեք գործի և պատրաստ լինի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին։ Նա նաև հստակեցրել է, որ նման առաջարկ հնչել է հայկական կողմից։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան 2008 թվականից պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է։ Կոնցեսիայի ժամկետը նախատեսված է 30 տարվա համար։

Այս տարվա փետրվարի 13-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում առաջարկել էր ռուսական կողմին դիտարկել հանրապետության երկաթուղիների կոնցեսիայի իրավունքը Մոսկվային և Երևանին բարեկամ որևէ պետության վաճառելու հարցը։ Նա նշել էր, որ, թեև Հայաստանը ՌԴ-ի դեմ ոչինչ չունի, ռուսական կոնցեսիան «որոշակի մրցակցային կորուստներ» է ստեղծում հանրապետության համար։

Հայաստանի վարչապետի նման առաջարկից հետո Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այն անվանել էր «տարօրինակ»՝ ընդգծելով, որ ռուսական օպերատորը ոչ թե զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույնպես հայտարարել էր, որ ելնելով հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական զգացումներից՝ Ռուսաստանը որոշել է սկսել բանակցություններ Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!