22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչը կալանավորվել է, իսկ «Հայաստան» դաշինքի անդամը՝ տնային կալանքի տակ է
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպում ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հետ
Տուն/Միջազգային/ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշմանը
Միջազգային

ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշմանը

Եվրոպական Միության դեսպանների խորհուրդը հավանություն է տվել Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշմանը։ Այս մասին հայտնում է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության...

Արեգնազ Միքայելյան
15 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Եվրոպական Միության դեսպանների խորհուրդը հավանություն է տվել Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշմանը։ Այս մասին հայտնում է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի առաջարկի հիման վրա։

Առաքելության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ։ Այն կտրամադրի ռազմավարական, գործնական խորհրդատվություն և աջակցություն երկրի նախարարություններին և անվտանգության մարմիններին։

Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ խորհրդատվությունները կկենտրոնանան մի քանի հիմնական ուղղություններով՝ քաղաքականության մշակում, տեղեկատվական արտաքին մանիպուլյացիաների, կիբերհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի հայտնաբերում և դրանց արձագանքում։ Առաքելությունը նաև կգնահատի Հայաստանի անվտանգային կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցները՝ ապահովելով, որ երկիրը կարողանա ավելի արդյունավետ կերպով հայտնաբերել և հակազդել հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանություններին և չափանիշներին համապատասխան։

Այս որոշումը կայացվում է այն պայմաններում, երբ ԵՄ-ն պաշտոնապես ընդգծում է, որ իր նպատակն է «կրճատել և չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նամակ է ուղարկել Բրյուսել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան՝ խորհրդարանական ընտրություններում կրեմլյան ապատեղեկատվությանը և ռուսական միջամտությանը հակազդելու համար։ Այս կապակցությամբ հիշեցվում էր, որ ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հավելենք, որ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալասը նախկինում հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին՝ «ռուսական քարոզչությանը հակազդելու համար»։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!