Իրանից Հայաստանով տարհանվեցին Ռուսաստանի ևս 94 քաղաքացի
Ապրիլի 15-ին «Նուրդուզ-Ագարակ» սահմանային անցակետով Իրանից Հայաստան ժամանած Ռուսաստանի ևս 94 քաղաքացի վերադարձել են հայրենիք։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի...
Ապրիլի 15-ին «Նուրդուզ-Ագարակ» սահմանային անցակետով Իրանից Հայաստան ժամանած Ռուսաստանի ևս 94 քաղաքացի վերադարձել են հայրենիք։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հատուկ չվերթով Երևանից Մոսկվա մեկնած ՌԴ քաղաքացիների հետ միասին դուրս են բերվել նաև Բելառուսի քաղաքացիներ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» Պետական կորպորացիայի աշխատակիցների հարմարավետ տարանցման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Ընդհանուր առմամբ, Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր հայ-իրանական սահմանով Հայաստանով տարհանվել է ավելի քան 500 ռուսաստանցի։


