22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
Տուն/Քաղաքական/«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջարկում է հոգևորականի թեկնածություն նախագահի պաշտոնի համար
Քաղաքական

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջարկում է հոգևորականի թեկնածություն նախագահի պաշտոնի համար

Ապրիլի 18-ին կայացած համագումարում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կուսակցությունը, որը կհանդես գա առաջիկա խորհրդարանական ընտրություններին Կարպիս Փաշոյանի...

Վերջինա Մալխասյան
18 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ապրիլի 18-ին կայացած համագումարում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կուսակցությունը, որը կհանդես գա առաջիկա խորհրդարանական ընտրություններին Կարպիս Փաշոյանի հետ կոալիցիայով, առաջարկում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել հոգևորականության ներկայացուցչի։

Ըստ Մարուքյանի՝ ընդդիմության միավորման գործընթացում նման քայլը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ նախագահի պաշտոնը ներկայիս իրավիճակում գործադիր լիազորություններ չունի։ Նրա կարծիքով՝ այս պաշտոնը հիմնված է հեղինակության և ներկայացուցչական լիազորությունների վրա, և այդ հիմնական գործառույթները կարող է կատարել հեղինակություն ունեցող անձ, որը կամրապնդի պետական ինստիտուտը։

«Մենք առաջարկում ենք, որ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևորականության ներկայացուցիչ, մեր արքեպիսկոպոսներից մեկը՝ Միքայել Աջապահյանը (ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ)։ Նրա թեկնածությունն առաջադրվել է դեռևս իմփիչմենթի գործընթացի ժամանակ, և մենք ի դեմս նրա տեսնում ենք այն անձին, ով կարող է միավորել ընդդիմությանը», – նշել է Մարուքյանը։

Քաղաքական ուժի առաջնորդը նաև հստակեցրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի պայքարելու վարչապետի պաշտոնի համար։ Նրանք կիրականացնեն ոչ ավանդական ընտրարշավ՝ կենտրոնանալով խորհրդարանի կազմը ձևավորելու և ժողովրդի կողմից ընտրվող պատգամավորների ընտրության վրա։

«Մենք ասում ենք, ժողովուրդ ջան, ձևավորվելու է խորհրդարան, լինելու են պատգամավորներ, որոշեք, թե որ պատգամավորներին եք ուզում տեսնել։ Եթե ձեզ դուր է գալիս վերջին հինգ տարիների խորհրդարանը, ապա գիտեք ինչ անել։ Բայց ես վստահ եմ, որ այն ձեզ դուր չի գալիս, դրա համար էլ սեփական հայտով եմ մտել այս գործընթացի մեջ», – եզրափակել է Մարուքյանը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!