25 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Քաղաքացիական պայմանագիրը. Խաղաղության ինստիտուցիոնալացումը որպես 2026-2031 թվականների ծրագրի հիմնաքար
Քաղաքական

Քաղաքացիական պայմանագիրը. Խաղաղության ինստիտուցիոնալացումը որպես 2026-2031 թվականների ծրագրի հիմնաքար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026-2031 թվականների նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումն է։ Իմ համոզմամբ, խաղաղության...

Վերջինա Մալխասյան
20 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026-2031 թվականների նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումն է։

Իմ համոզմամբ, խաղաղության ինստիտուցիոնալացումը պայմանավորված է մի քանի հիմնարար քայլերի հետևողական իրականացմամբ։ Առաջինը՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակումն է, որը մեկնարկել է Տավուշի մարզում։ Երկրորդը՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքների կենսագործումն է, որը հայտնի է որպես TRIPP ծրագիր։ Երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն ու վավերացումն է։

Խաղաղության ինստիտուցիոնալացումը պետք է ընդգրկի ոչ միայն պետական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այլև քաղաքացիական հասարակության միջև շփումների, երկու երկրների միջև առևտրի զարգացման, ինչպես նաև քաղաքական, մշակութային և հումանիտար երկխոսության խթանումը։

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ որոշ ծրագրեր արդեն իսկ իրականություն են դառնում։ Քայլ առ քայլ հաստատվում է փոխադարձ առևտուրը, կոնկրետ ուրվագծեր են ստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները։ Հույս ունեմ, որ ապագայում կապեր կհաստատվեն նաև երկու պետությունների գործարարների միջև։ «Քաղաքացիական պայմանագիրը» կաջակցի այդ գործընթացներին։

Կոչ եմ արել ընտրողներին հունիսի 7-ին տեղի ունեցող ընտրություններում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ դառնալով «խաղաղության տերը»։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!