ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչնչացրել է վտանգավոր մանկական սննդի խմբաքանակ
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) իր կողմից առգրավել և ոչնչացրել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի խմբաքանակ, որը ճանաչվել է վտանգավոր։ Ինչպես հայտնի դարձավ,...
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) իր կողմից առգրավել և ոչնչացրել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի խմբաքանակ, որը ճանաչվել է վտանգավոր։
Ինչպես հայտնի դարձավ, Ավստրիայում, Չեխիայում և Սլովակիայում HiPP մանկական սննդի արտադրական շարքի մի քանի խմբաքանակներում առնետի թույնի հետքեր են հայտնաբերվել։
ՍԱՏՄ-ն անհապաղ սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք նման թունավոր նյութեր պարունակող արտադրանքներ ներմուծվել են նաև Հայաստան։ Գերատեսչությունը կապ է հաստատել Hipp արտադրանք ներմուծող ընկերության հետ՝ պահանջելով տրամադրել տեղեկությունների մասին։
ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտնում է, որ եթե Հայաստանում հայտնաբերվեն նման խմբաքանակներ, դրանք անհապաղ կառգրավվեն և կոչնչացվեն՝ ապահովելով երեխաների և նրանց ծնողների անվտանգությունը։


