24 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
20 Հունիսի, 2026
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի նշանակումը և առաջին հանդիպումը
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության դեմ պայքարի բանագնացի հետ
Հայաստանը աշխատուժի ներմուծող է դառնում․ Բուլղարիայի հետ համագործակցության հեռանկարները քննարկվել են
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի ապագայի անբաժանելի մասն են
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
Տուն/Սոցիում/ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցություն է հայտնել հայազգի հայտնի ֆրանսիացի բժիշկ Բեռնար Անդրեասյանի մահվան կապակցությամբ։
Սոցիում

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցություն է հայտնել հայազգի հայտնի ֆրանսիացի բժիշկ Բեռնար Անդրեասյանի մահվան կապակցությամբ։

Աշխարհահռչակ հայազգի ֆրանսիացի բժիշկ Բեռնար Անդրեասյանը մահացել է։ Այս մասին իմ Ֆեյսբուքյան էջում գրել եմ՝ ցավակցելով հանգուցյալի ընտանիքին, գործընկերներին և մտերիմ ընկերներին։ Վազգեն Մանուկյանը...

Գոռնազ Խուդավերդյան
21 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Աշխարհահռչակ հայազգի ֆրանսիացի բժիշկ Բեռնար Անդրեասյանը մահացել է։ Այս մասին իմ Ֆեյսբուքյան էջում գրել եմ՝ ցավակցելով հանգուցյալի ընտանիքին, գործընկերներին և մտերիմ ընկերներին։

Վազգեն Մանուկյանը նույնպես ցավակցություն է հայտնել՝ նշելով պարոն Անդրեասյանի ծավալուն աշխատանքը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրա կատարած հարյուրավոր բարդ վիրահատությունները։

Իմ պարտքն եմ համարում ավելացնել, որ պարոն Անդրեասյանը փրկեց նաև իմ կյանքը։ 1989 թվականին, բանտից ազատվելուց հետո, ես մեկնեցի Փարիզ՝ բուժման։ Այդ բուժումը հնարավոր դարձավ Ֆրանսիայի առողջապահության նախարարության և անձամբ նախագահ Միտերանի հովանու ներքո, որտեղ իմ բուժման պատասխանատուն եղավ հենց պարոն Անդրեասյանը։

Անդրեասյանը համաշխարհային ճանաչում ունեցող վիրաբույժ էր, որը մեծ ներդրում ունեցավ բժշկագիտության զարգացման գործում Հայաստանում և Արցախում։ Նա ակտիվորեն աջակցում էր իր հայ գործընկերներին և երկրի առողջապահական համակարգին, ինչի համար նա խորապես հարգված էր ինչպես մասնագիտական ​​համայնքում, այնպես էլ քաղաքական ղեկավարության շրջանում։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!