24 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
20 Հունիսի, 2026
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի նշանակումը և առաջին հանդիպումը
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության դեմ պայքարի բանագնացի հետ
Հայաստանը աշխատուժի ներմուծող է դառնում․ Բուլղարիայի հետ համագործակցության հեռանկարները քննարկվել են
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի ապագայի անբաժանելի մասն են
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
Տուն/Միջազգային/Հայաստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները
Միջազգային

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ՝ քննարկելով երկու երկրների միջև կապերի զարգացման հեռանկարները։...

Արեգնազ Միքայելյան
23 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ՝ քննարկելով երկու երկրների միջև կապերի զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը։ Նախագահները ընդգծել են, որ համակարգված և ակտիվ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում նպաստում է ոչ միայն երկկողմ օրակարգի առաջխաղացմանը, այլև տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ դիրքորոշումների համադրմանը։

Զրուցակիցները նշել են, որ, չնայած առկա դրական դինամիկային, երկկողմ հարաբերություններում առկա է դեռևս լիարժեք չիրացված զգալի ներուժ։ Այս համատեքստում կողմերը պարտավորվել են իրականացնել գործնական քայլեր՝ ուղղված տնտեսական կապերի ակտիվացմանը, գործարար միջավայրի միջև ուղիղ շփումների խթանմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը։

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների ներդրման հնարավորությունն էր։ Նախագահները համաձայնել են, որ նման նախաձեռնությունը կարող է էապես նպաստել մարդկանց միջև կապերի սերտացմանը, զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև բիզնեսի և առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկուստեք շահավետ նախագծերի համար։

Կողմերը նաև շեշտել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը՝ հատկապես նշելով գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և հարակից ճյուղերի դերը։ Նախագահները համաձայնել են, որ այս ուղղություններով համագործակցության ընդլայնումը, նորարարական լուծումների ներդրումն ու մասնագիտական փորձի փոխանակումը կարող են էապես բարձրացնել երկու երկրների տնտեսական մրցունակությունը և խթանել կայուն զարգացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Կողմերը կարևորել են կայունության, խաղաղության և փոխվստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես երկարաժամկետ զարգացման կարևոր նախապայման։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!