24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Ֆրանսիայի նախագահը հիշեց Հայոց ցեղասպանության մասին
Միջազգային

Ֆրանսիայի նախագահը հիշեց Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակում է արել իր թվիթերյան էջում։ Նախագահը նշել է, որ Հայաստանի և ֆրանսիացիների միջև...

Արեգնազ Միքայելյան
24 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակում է արել իր թվիթերյան էջում։

Նախագահը նշել է, որ Հայաստանի և ֆրանսիացիների միջև անքակտելի կապը հիմնված է հիշողության, փոխանցման և այս ողբերգության մասին խոսելու անհրաժեշտության վրա։

«Ապրիլի 24-ին Հանրապետությունը նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցը և խոնարհվում զոհերի հիշատակի առջև։ Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անքակտելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի և ֆրանսիացիներին՝ հայերի հետ», – գրել է նա։

Հիշեցնենք, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում սկսվեց հայ հպատակների զանգվածային բնաջնջումը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Օսմանյան կառավարության կողմից կազմակերպված գործողությունների արդյունքում ավելի քան 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին և սովից ու խոշտանգումներից մահացան։

Այս ողբերգությունը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը և այլն։ Առաջինը հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանը։

Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում և Սփյուռքում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!