24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Միջազգային

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հաղորդել է, որ ադրբեջանական խամաճիկային դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային...

Արեգնազ Միքայելյան
28 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հաղորդել է, որ ադրբեջանական խամաճիկային դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր։ Այս մասին տեղեկությունը փոխանցվել է Վարդանյանի ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ Այս հայտարարությունը կատարվել է «Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնության կողմից։

Ըստ իրավապաշտպանի՝ դատավճիռը դարձել է իրավաբանորեն պարտադիր, և հայ պատանդները, ադրբեջանական օրենսդրության համաձայն, այլևս համարվում են ոչ թե կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ձերբակալված, այլ՝ դատապարտյալներ։ Սա նշանակում է, որ նրանց պահման պայմաններում և իրավական կարգավիճակում կատարվել են փոփոխություններ։

Նշանակալից է, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Ըստ փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատել են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ։ Նրանց անուններն են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նաև նշել է, որ առայժմ տեղեկություն չկա պատանդների առողջական վիճակի և բժշկական օգնության հասանելիության մասին։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!