22 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Հայաստան» դաշինքի գրասենյակում
Քաղաքական

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Հայաստան» դաշինքի գրասենյակում

Այսօր Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Հայաստան» դաշինքի Սպիտակում գտնվող գրասենյակում։ Այս տեղեկությունը հաստատվել է քաղաքական ուժի կողմից։ Ըստ դաշինքի՝ այս...

Վերջինա Մալխասյան
14 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Հայաստան» դաշինքի Սպիտակում գտնվող գրասենյակում։ Այս տեղեկությունը հաստատվել է քաղաքական ուժի կողմից։

Ըստ դաշինքի՝ այս գործողությունները ցույց են տալիս, որ իշխանությունը չունի հանրային աջակցություն և իր վերարտադրության համար դիմում է նման քայլերի։

«Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։ Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է», – ասվում է դաշինքի հայտարարությունում։

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել նրանց քաղաքացիական և քաղաքական օրակարգը։

«Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին», – եզրափակվում է դաշինքի հայտարարությունը։

Գերատեսչությունում խոստացել են ավելի ուշ մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!