24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը քննարկել է ընտրական հանցագործությունների կանխարգելման հարցը Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ
Միջազգային

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը քննարկել է ընտրական հանցագործությունների կանխարգելման հարցը Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի և պատվիրակության...

Արեգնազ Միքայելյան
13 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի և պատվիրակության անդամների հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման հարցը։

Կողմերը կարևորել են Հակակոռուպցիոն կոմիտեի դերը՝ ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունը ապահովելու գործում։ Նշվել է, որ կոմիտեն իրականացնում է աշխատանքների արդյունավետ համակարգում՝ ռիսկային իրավիճակներին արագ և հետևողական արձագանք տալու նպատակով։

Արթուր Նահապետյանը նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող միակ նախաքննական մարմին, ակտիվ և հետևողական պայքար է մղում ընտրական բնույթի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ։

Կոմիտեի նախագահը նաև անդրադարձել է վերջին շրջանում կառույցի կողմից արձանագրված բացահայտումներին՝ նշելով, որ դրանք հիմնականում վերաբերում են կաշառք տալու, ստանալու և ընտրական գործընթացներում բարեգործության արգելքը խախտելու դեպքերին։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն են նախատեսված 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։ Նախընտրական շրջանը տևում է մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը, իսկ նախընտրական քարոզչությունը՝ քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, և քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!