22 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Իրավապաշտպանների դատապարտումը՝ վարչապետին սպառնալու տեսանյութի օգտագործման կապակցությամբ
Քաղաքական

Իրավապաշտպանների դատապարտումը՝ վարչապետին սպառնալու տեսանյութի օգտագործման կապակցությամբ

«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնությունը խստորեն դատապարտել է դիմակավորված անձանց կողմից սպառնալիքներով լի տեսանյութի տարածումը՝ այն կապելով արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն...

Վերջինա Մալխասյան
18 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնությունը խստորեն դատապարտել է դիմակավորված անձանց կողմից սպառնալիքներով լի տեսանյութի տարածումը՝ այն կապելով արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճի հետ։

Ինչպես հայտնի է դարձել, իշխանամետ լրատվամիջոցները տարածել են տեսանյութ, որտեղ անհայտ անձինք, զենքը ձեռքին, Արցախի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նաև կոչ անելով քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում չքվեարկել նրա օգտին։

«Այս անընդունելի գործողությունը, որը կատարվել է հինգ դիմակավորված անձանց կողմից, ոչ միայն սպառնալիք է ուղղված վարչապետին, այլև ուղղակիորեն հրահրում է ատելություն և թիրախավորում արցախցիներին»,- նշված է նախաձեռնության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ Նրանք նշում են, որ վարչապետի կողմից իր խոսույթներում արցախյան բարբառի պարբերաբար շեշտադրումը, այս իրավիճակում, անխուսափելիորեն հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելության ալիքի։

Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ գերատեսչությունում հարուցվել է քրեական գործ։ Ըստ կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի՝ անհայտ անձինք առանց թույլտվության տարածել են տեսանյութ, որը պարունակում է սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիք։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժի և ապօրինի զենքի շրջանառության դեպքերի առթիվ։ Նախաքննությունը շարունակվում է՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու նպատակով։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!