22 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Նախընտրական քարոզարշավը բացահայտեց հայկական հասարակության խորքային խնդիրներ
Քաղաքական

Նախընտրական քարոզարշավը բացահայտեց հայկական հասարակության խորքային խնդիրներ

Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում ակնհայտ դարձավ ոչ միայն քաղաքական մշակույթի բացակայությունը, այլև էթիկայի, փոխադարձ հարգանքի և հաղորդակցության խորքային ճգնաժամը։ Այսպիսի վիճակ,...

Վերջինա Մալխասյան
21 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում ակնհայտ դարձավ ոչ միայն քաղաքական մշակույթի բացակայությունը, այլև էթիկայի, փոխադարձ հարգանքի և հաղորդակցության խորքային ճգնաժամը։

Այսպիսի վիճակ, երբ ընտրական մրցումը վերածվում է ատելության և նվաստացման գործիքի, անընդունելի է։ Իշխանությունների կողմից արցախցիների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հնչեցվող անհիմն մեղադրանքները, վիրավորանքները և բացահայտ սպառնալիքները ոչ միայն անհարգալից են, այլև ուղղված են հայ ժողովրդի միասնությանը խաթարելուն։

Այսպիսով ստեղծվում է վախի մթնոլորտ, որի նպատակը հասարակության բաժանելն է՝ հակադրելով մարդկանց միմյանց և ներքին հակասությունները վերածելով քաղաքական գործիքի։

Մենք հստակորեն հայտարարում ենք, որ նման մանիպուլյացիաներին տեղ չունի։ Մենք մեկ ժողովուրդ ենք, որը միավորված է մեկ ընդհանուր Հայրենիքի, պատմության և ապագայի նկատմամբ պատասխանատվության կապով։ Ո՛չ ձերբակալությունները, ո՛չ թշնամանքի լեզուն, ո՛չ էլ վիրավորանքները կարող են մեզ բաժանել։

Մեր առաջնահերթությունն է հայկական ազգային արժանապատվությունը և պետական շահերը, և մենք պատրաստ ենք պաշտպանել դրանք։ Յուրաքանչյուրիս պարտականությունն է չտրվել մանիպուլյացիաներին և արմատախիլ անել այն չարիքը, որը սպառնում է մեր Հայրենիքին։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!