22 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/«Բոլորին դեմ եմ» կուսակցության 50 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել
Քաղաքական

«Բոլորին դեմ եմ» կուսակցության 50 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է իր ցուցակից 50 թեկնածուների ինքնաբացարկի մասին։ Ըստ կուսակցության հաղորդագրության՝ սպասվում է ևս 12 անդամի դուրս գալը ցուցակից։ Այս քայլը կատարվում է այն...

Վերջինա Մալխասյան
21 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է իր ցուցակից 50 թեկնածուների ինքնաբացարկի մասին։ Ըստ կուսակցության հաղորդագրության՝ սպասվում է ևս 12 անդամի դուրս գալը ցուցակից։

Այս քայլը կատարվում է այն պայմաններում, երբ կուսակցությունը հունվարի 29-ին ներկայացրել էր իր հայեցակարգը։ Ըստ այդ հայեցակարգի՝ եթե «Բոլորին դեմ եմ»-ը հաղթանակի է հասնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, այն կկազմի 100-օրյա կառավարություն, կիրականացնի երեք առանցքային օրենսդրական փոփոխություն՝ կայուն քաղաքական մեծամասնության վերացում, ընտրական շեմը 4 տոկոսից իջեցնել 1 տոկոսի և քվեաթերթիկում «բոլորին դեմ» սյունակի մուտքագրում։

Կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե նրանք չկարողանան իրականացնել իրենց ծրագրերը, նրանք չեն պատրաստվում հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և կվայր դեն իրենց մանդատները։

«Մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև է, ուստի մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու համար։ ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու։ Արդյունքում ցուցակում կունենանք 25 թեկնածու, ինչը թույլ կտա մեզ երաշխավորել, որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունները, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 19 քաղաքական ուժ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!