19 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Քաղաքական/Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ
Քաղաքական

Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ՝ պահանջելով 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Հայցի մասին տեղեկությունը հրապարակվել է...

Վերջինա Մալխասյան
11 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ՝ պահանջելով 6 միլիոն դրամի փոխհատուցում։

Հայցի մասին տեղեկությունը հրապարակվել է «Datalex» դատական տեղեկատվական համակարգում։ Ըստ փաստաթղթերի, Փաշինյանը պահանջում է, որ Կարապետյանը հերքի այն տեղեկությունը, թե վարչապետը Կանադայում տուն ունի։

Հայցում նշվում է, որ մայիսի 25-ին Սամվել Կարապետյանը հրապարակել է տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը Կանադայում տուն ունի։ Փաշինյանի պաշտպանության կողմից պնդվում է, որ այս տեղեկությունը կեղծ է, արատավորում է վարչապետի անունը և չի համապատասխանում իրականությանը։

Հայցի պահանջներից մեկը նաև Կարապետյանից հերքը հրապարակելն է։ Փաշինյանի պաշտպանությունը պահանջում է, որ Կարապետյանը տեսաուղերձ հրապարակի առնվազն երեք զանգվածային լրատվամիջոցների YouTube-յան ալիքներով, որոնցից յուրաքանչյուրն ունի առնվազն 200 000 բաժանորդ։ Տեսաուղերձի վերնագիրը պետք է լինի «2026 թվականի մայիսի 25-ի տեղեկատվության հերքում, որը հանդիսանում է զրպարտություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»։

Բացի այդ, Փաշինյանը պահանջում է Կարապետյանից բռնագանձել նշված 6 միլիոն դրամը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Սամվել Կարապետյանը նույնպես կրկնակի հայց էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով հերքել նրանց հասցեին հնչեցված զրպարտական հայտարարությունները։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!