20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/ԱՄՆ փոխնախագահը Բաքվում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը
Միջազգային

ԱՄՆ փոխնախագահը Բաքվում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքը։ Ըստ...

Արեգնազ Միքայելյան
11 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքը։

Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։

«Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, խոսել են նաև հետագա քայլերի մասին, ներառյալ պայմանագրերի կնքումը և TRIPP-ի («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») համար թույլտվությունների ստացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը», – հայտնել է Քիրքը։

Այս հայտարարությունը հաջորդում է փետրվարի 10-ին Երևանից մեկնելու ժամանակ Ջեյ Դի Վենսի կողմից արած խոստումը, որ Բաքվում կբարձրացնի հայ ռազմագերիների հարցը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Ըստ փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը կազմում է մի քանի հարյուր։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը դեռ չի հրապարակվել, քանի որ նրա գործն առանձնացվել է առանձին վարույթում։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!