1 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Ընդդիմադիր ուժերի հավակնությունները հեռանկար չունեն
30 Հունիսի, 2026
Հայաստանում նոր սոցիալական համակարգը հանգեցրել է ընտանեկան նպաստ ստացողների թվի կտրուկ կրճատման
30 Հունիսի, 2026
Ընտրական տեղամասերում անձնագրերի ընթերցման հետ կապված խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն
30 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանում նախատեսվող հեռախոսների վերահսկողության համակարգը՝ քաղաքացիների անվտանգությանը սպառնալիք
Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմության հայցի քննությունը՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունները
Ռուս-հայկական հարաբերությունների վերլուծություն և հնարավոր զարգացման ուղիներ
Վերաքննիչ դատարանը հանձնել է նոր քննության Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջադրել է իր թեկնածությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար
Տուն/Քաղաքական/Հայաստանում նոր սոցիալական համակարգը հանգեցրել է ընտանեկան նպաստ ստացողների թվի կտրուկ կրճատման
Քաղաքական

Հայաստանում նոր սոցիալական համակարգը հանգեցրել է ընտանեկան նպաստ ստացողների թվի կտրուկ կրճատման

Հայաստանի կառավարության կողմից ներդրված «Անապահովության գնահատման նոր համակարգը», որը որպես պիլոտային ծրագիր առաջինը փորձարկվել է Սյունիքի մարզում, արդեն իսկ հանգեցրել է ընտանեկան նպաստ ստացողների...

Վերջինա Մալխասյան
30 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի կառավարության կողմից ներդրված «Անապահովության գնահատման նոր համակարգը», որը որպես պիլոտային ծրագիր առաջինը փորձարկվել է Սյունիքի մարզում, արդեն իսկ հանգեցրել է ընտանեկան նպաստ ստացողների թվի զգալի կրճատման և խոցելի խմբերի սոցիալական վիճակի վատթարացման։ Այս մասին հայտարարել է Գորիս համայնքի ղեկավար նախկին տեղակալ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Իրինա Յոլյանը։

Ըստ նրա՝ պիլոտային ծրագրի շրջանակում ընդամենը մեկ տարում իշխանությունը զրկել է 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ի՝ 1219-ից) ապրուստի նվազագույն միջոցից՝ նպաստառուների թիվը հասցնելով 350-ի։

«Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։»,- նշել է Յոլյանը։

Նա ընդգծում է, որ չնայած իրեն կողմնակից չէ ընտանեկան նպաստ ստացողների պրակտիկայի, որը տարիներով չի լուծում աղքատության խնդիրը, պետությունը պարտավոր է ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդիկ կարողանան դուրս գալ համակարգից՝ աշխատանքի հնարավորություն ստանալով։

«Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է։ Գորիսում և ամբողջ մարզում ոչ մի մասսայական աշխատատեղ չի ստեղծվել։ Երբ աշխատանքի հնարավորություն չես ստեղծում, բայց նպաստն էլ խլում ես, աղքատ ընտանիքների վիճակն ավելի է աղքատանում։»,- ավելացրել է նա՝ նշելով, որ այս նույն համակարգը հուլիսի 1-ից կտարածվի ամբողջ երկրով։

Համաշխարհային բանկի 2025 թվականի նոյեմբերի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը ըստ գնողունակության պարիտետի (օրական 8.3 դոլար՝ 2021թ. թարմացված ցուցանիշ) 2024 թվականին կազմել է 56.2%, իսկ 2023 թվականին՝ 56.9%։ 2022 թվականին այն կազմել է 55.7%, իսկ 2021 թվականին՝ 56.2%։ Ըստ աղբյուրի՝ 2023 թվականին Հայաստանի գյուղերում աղքատության մակարդակը կազմել է 63.3 տոկոս, քաղաքներում՝ 52 տոկոս։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!