16 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
Քաղաքական

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման երկու նորընտիր պատգամավոր՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և Վաղարշակ Հակոբյանը, որոշում են կայացրել հրաժարվել իրենց պատգամավորական...

Վերջինա Մալխասյան
10 Հուլիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման երկու նորընտիր պատգամավոր՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և Վաղարշակ Հակոբյանը, որոշում են կայացրել հրաժարվել իրենց պատգամավորական մանդատներից։

Ինչպես հայտնի է դարձել, Տավրոս Սափեյանը մտադիր է շարունակել իր աշխատանքը Թալին համայնքի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է իր Facebook-ի էջում՝ նշելով, որ իր որոշումը հիմնված է եղել համաքաղաքացիների վստահության և կամքի վրա։

«Ուզում եմ տեղեկացնել, որ հեռանում եմ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից և շարունակելու եմ աշխատել որպես Թալին համայնքի ղեկավար։ Ես այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, նրանց արտահայտած կամքով ու համոզմունքով, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեր կողքին։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում է գերագույն պատասխանատվություն։ Այս որոշումը երկար մտածված էր և հիմնված էր մի պարզ համոզմունքի վրա. այսօր իմ գլխավոր առաքելությունն ու խնդիրն այստեղ է՝ Թալինում», – նշել է Սափեյանը։

Իր հերթին, Վաղարշակ Հակոբյանը հայտնել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունը մասնավոր հատվածում։ Նա նշել է, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու իր դիմումը պաշտոնապես կներկայացվի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքացուն վերադարձնելու համար ընտրելու իրավունքը։ Նա նաև բարձր է գնահատել Ազգային ժողովի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դերը՝ նշելով, որ իրեն պատիվ է եղել լինելու այդ կուսակցության անդամ։

Վաղարշակ Հակոբյանը նաև ընդգծել է, որ իր որոշումը կայացվել է վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության համաձայնությամբ։ Նա հավելել է, որ մնում է կուսակցության անդամ և կշարունակի ակտիվորեն մասնակցել կուսակցական գործունեությանը՝ համակողմանի աջակցություն ցուցաբերելով իր քաղաքական թիմին։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!