16 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Միջազգային

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը հրապարակել է հաղորդագրություն, որում շնորհակալություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի...

Արեգնազ Միքայելյան
9 Հուլիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը հրապարակել է հաղորդագրություն, որում շնորհակալություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը և պետական հուղարկավորությանը մասնակցելու համար։

«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանին և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությանը՝ Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու, ինչպես նաև պատվարժան վարչապետի կողմից ՀՀ ժողովրդի և կառավարության անունից արտահայտված ցավակցությունների համար»,- նշել է նախագահը։

Նա նաև հավելել է․ «Մենք երբեք չենք մոռանա բարի կամքի այս դրսևորումը։ Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի երկու մեծ ազգերի միջև պատմական և բարեկամական հարաբերությունները, որոնք միշտ հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն զարգանալ»։

Իրանի նախագահը նաև հիշեցրել է, որ նախկին գերագույն առաջնորդը միշտ ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանին անվանել է «ազնիվ հարևան»։ «Մեր քաղաքականությունն է համապարփակ ամրապնդել և զարգացնել երկկողմ հարաբերությունները», – եզրափակել է նա՝ հաղորդագրությունը հրապարակելով իր թվիթերյան էջում (X)։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!