17 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր ավիացիայի թռիչքները կարգելվեն
15 Ապրիլի, 2026
Հայաստանի դատարանը հետաձգել է Սամվել Կարապետյանի գործով նիստը
15 Ապրիլի, 2026
Հայաստան-ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել վերջին տարիներին
15 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը սկսել է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից
Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը մեկնարկել է Երևանում
Իշխանության գործողությունները զարմանք չեն առաջացնում
ԿԸՀ նախագահը բացատրել է երկքաղաքացիների ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները
Հայաստանի ժողովուրդը չի պետք որևէ պատճառով ձայն տա «պատերազմի եռագլուխին»
Տուն/Միջազգային/Վիլնյուսում կայացել են Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների քաղաքական խորհրդակցությունները
Միջազգային

Վիլնյուսում կայացել են Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների քաղաքական խորհրդակցությունները

Վիլնյուսում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ...

Արեգնազ Միքայելյան
12 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
91 0

Վիլնյուսում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ։

Զրուցակիցները, ընդգծելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են տնտեսական, պաշտպանության, կիբերանվտանգության, գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերությանը։ Քննարկվել են այս ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և Լիտվայի կողմից Հայաստանին հնարավոր աջակցության հարցերը։ Կողմերը նաև շեշտել են Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում համագործակցության շարունակականության և հետագա խորացման կարևորությունը։

Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցեր։

Վահան Կոստանյանը Օդրա Պլեպիտեին ներկայացրել է Հարավային Կովկասում Վաշինգտոնյան համաձայնությունների կատարման գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված վերջին զարգացումները։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!