20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկվել են Փարիզում
Միջազգային

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկվել են Փարիզում

Փետրվարի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։ Հանդիպման ընթացքում...

Արեգնազ Միքայելյան
12 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Փետրվարի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական բնույթ ունեցող բազմաոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները։ Նշվել է, որ այդ համագործակցությունը հիմնված է հայ-ֆրանսիական բարեկամության ամուր հիմքերի վրա։

Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես այդ համագործակցության ամրապնդման հիմնական գործիք, և ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի Ազգային ժողովների միջև ձևավորված սերտ կապը։

Զրույցի ընթացքում տեղի է ունեցել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ մտքերի փոխանակում։ Դեսպան Խաչատրյանը Բրունո Ֆուքսին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Վաշինգտոնյան համաձայնությունների մասին, ինչպես նաև այդ համաձայնությունների շրջանակներում իրականացվող TRIPP նախագծի ընթացքը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!