24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Իրանի նորանշանակ դեսպանը ներկայացավ ՀՀ վարչապետին
Միջազգային

Իրանի նորանշանակ դեսպանը ներկայացավ ՀՀ վարչապետին

Այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ կառավարության կողմից տարածված...

Արեգնազ Միքայելյան
13 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀՀ կառավարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա նշել է, որ Հայաստանն իրադարձում է Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը։

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում գրանցվում է աննախադեպ դինամիկա, որը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ու Իրանը միմյանց կապում են բնական շահեր։ Վարչապետը հույս է հայտնել, որ Խալիլ Շիրղոլամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունը խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։

Իրանի դեսպանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները։ Խալիլ Շիրղոլամին նշել է, որ երկու երկրների միջև փոխվստահության բարձր մակարդակը հիմնված է երկու ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերի վրա։ Նրա խոսքով՝ Իրանը ողջունում է Հայաստանի վարչապետի խաղաղությանը միտված քաղաքականությունը, որը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։ Դեսպանը նաև շեշտել է, որ զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում, և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։ Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, որոնք կարող են հանգեցնել ավելի լայն կապերի հաստատման։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!