20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Ադրբեջանի նախագահը դրական է գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Միջազգային

Ադրբեջանի նախագահը դրական է գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ինչպես հայտնի է դարձել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական է գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Այս մասին նա հայտնել է FRANCE24 հեռուստաալիքով հեռարձակված...

Արեգնազ Միքայելյան
14 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ինչպես հայտնի է դարձել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական է գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Այս մասին նա հայտնել է FRANCE24 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։

Ալիևը նշել է, որ իրենք հույս ունեն, որ երբ իրավական ձևականությունները՝ սահմանադրական փոփոխությունների և դրանց նախորդող հանրաքվեի հարցերը՝ կլուծվեն, կհաստատվի պաշտոնական խաղաղություն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ Սպիտակ տանը ստորագրված փաստաթուղթը հաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ավարտված է։ «Մենք մտել ենք խաղաղ փուլ, և հուսով եմ, որ այն հավերժ կլինի», – ասել է նա։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հարցին։ Ալիևը հայտնել է, որ այս հարցը քննարկվել է նաև ԱՄՆ փոխնախագահի հետ՝ վերջինիս տարածաշրջան կատարած այցի շրջանակում։ Նա նշել է, որ ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ վճռական մնալով Արցախի առաջնորդներին ներում շնորհելու հարցում։

Ադրբեջանի նախագահը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մասին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նրանց առաջարկել է ստանալ իրենց քաղաքացիություն կամ աշխատանքի թույլտվություն, սակայն նրանք նախընտրել են տեղափոխվել Հայաստան։ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը պետք է այս հարցը դիտարկի փոխադարձության սկզբունքով՝ նկատի առնելով, որ Հայաստանի իշխանությունները վերադարձ չեն առաջարկել ադրբեջանցի փախստականներին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ։ Այս ագրեսիայի հետևանքով հարյուրավոր արցախցիներ վիրավորվեցին, իսկ ավելի քան 120 հազար բնիկ բնակիչ ստիպված է եղել փախչել Հայաստան՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո։ Այս իրադարձությունները հանգեցրին Արցախի ամբողջական էթնիկ զտմանը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!