20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/ՀԱՊԿ-ում Հայաստանին դուրս չեն թողնում դաշնակցային փոխգործակցությունից
Միջազգային

ՀԱՊԿ-ում Հայաստանին դուրս չեն թողնում դաշնակցային փոխգործակցությունից

ՀԱՊԿ-ում Հայաստանին դուրս չեն թողնում դաշնակցային փոխգործակցությունից, նրա համար պահպանում են կազմակերպության գծով մշակվող բոլոր լուծումներին միանալու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է...

Արեգնազ Միքայելյան
16 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀԱՊԿ-ում Հայաստանին դուրս չեն թողնում դաշնակցային փոխգործակցությունից, նրա համար պահպանում են կազմակերպության գծով մշակվող բոլոր լուծումներին միանալու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«ՀԱՊԿ-ում փոխգործակցության համատեքստում մեզ համար գլխավորը այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ, և դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանին դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, նրա համար պահպանում ենք կազմակերպության գծով մշակվող բոլոր լուծումներին միանալու հնարավորությունը։ Ընդ որում, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետեւել գործընկերների քայլերին Արեւմուտքի հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններին դրանց համապատասխանության վերաբերյալ», – ընդգծել է Գալուզինը՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։

Այս հայտարարությունը հաջորդում է մի շարք իրադարձությունների, որոնք վերջին տարիներին խորացրել են Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունների լարվածությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է Կազմակերպության անցկացրած միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ։

Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!