24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հրաժարվել է հանդիպել Հայաստանի նախագահի հետ
Միջազգային

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հրաժարվել է հանդիպել Հայաստանի նախագահի հետ

Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հրաժարվել է հանդիպել նախագահի հետ։ Այս մասին...

Արեգնազ Միքայելյան
17 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հրաժարվել է հանդիպել նախագահի հետ։ Այս մասին հայտարարություն տարածվել է կոմիտեի կողմից։

Մեր հայտարարության մեջ նշվում է, որ մենք հետեւում ենք նախագահ Խաչատուրյանի այցին Աթենք եւ վերահաստատում, որ հայ-հունական պատմական բարեկամությունն ու երկու երկրների միջեւ բազմաոլորտ գործակցության զարգացումը բխում են երկու պետությունների եւ ժողովուրդների կենսական շահերից։ Մենք ողջունում ենք պետական բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը եւ հույս ունենք, որ այն կծառայի տարածաշրջանային կայունության եւ մեր ժողովուրդների բարօրության համար։

Միեւնույն ժամանակ, մենք խորը մտահոգված ենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող զարգացումներով։ Լրջագույն մտահոգության պատճառ են հանդիսանում Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները։ Հոգեւորականների նկատմամբ հալածանքները վկայում են պետական լծակների օգտագործման մասին՝ միտումով, որը նպատակ ունի խաթարելու եկեղեցու հեղինակությունը եւ թուլացնելու ազգային միասնականությունը։

Այս պայմաններում մենք պատշաճ չենք համարում մասնակցել նախագահ Խաչատուրյանի հետ նախատեսվող հանդիպումներին եւ, հետեւաբար, մերժում ենք այս ընթացքը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!