24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Հայաստանի պատմության մեջ աննախադեպ սահմանազանցություն․ Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական գործ է հարուցվել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ
Միջազգային

Հայաստանի պատմության մեջ աննախադեպ սահմանազանցություն․ Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական գործ է հարուցվել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ

Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն։ Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) տարածած հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Հայաստանի քրեական իրավական համակարգը նախաձեռնել է...

Արեգնազ Միքայելյան
17 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն։ Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) տարածած հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Հայաստանի քրեական իրավական համակարգը նախաձեռնել է քրեական վարույթ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ՝ խափանման միջոց որպես երկրից բացակայելու արգելք։

ՀԱԿ-ն այս գործողությունը որակում է որպես «բացահայտ ծաղր արդարադատության, օրինականության եւ բանականության նկատմամբ»։ Ըստ կոնգրեսի՝ դատական համակարգը, անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունը եւ օրինականությունը, վարույթ է ընդունել եւ հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ իրավասության ներքո։

Հայտարարությունում նշվում է, որ Սահմանադրությունը աներկբա արգելում է պետությանը միջամտելու կրոնական կազմակերպության ինքնակառավարմանը։ Այս անհեթեթությունը կատարելության հասցնելու մոլուցքով, Քննչական կոմիտեն նույնիսկ քրեական վարույթ է նախաձեռնել այդ ապօրինի որոշումը չհարգելու առիթով։

ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ մեջբերում է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հոդվածները, որոնք, ըստ կոնգրեսի, հստակ սահմանում են պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները։ Օրինքի հոդված 17-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից, եւ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների գործունեությանը։

ՀԱԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ դատապարտում վերջինիս նկատմամբ սանձազերծված ապօրինություններն ու Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները։ Կոնգրեսը դիմում է միջազգային կառույցներին՝ գնահատական տալու Մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ՝ նրա մեկնումը երկրից արգելելու հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը, իսկ քննությունը վարելու է քննիչ Արա Ավագյանը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!