20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Ադրբեջանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին
Միջազգային

Ադրբեջանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի իշխանությունները 20 տարվա ազատազրկման են դատապարտել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։ Վարդանյանը, որը 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախի բռնազավթումից հետո գերեվարվել...

Արեգնազ Միքայելյան
17 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ադրբեջանի իշխանությունները 20 տարվա ազատազրկման են դատապարտել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։

Վարդանյանը, որը 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախի բռնազավթումից հետո գերեվարվել է ադրբեջանական զորքերի կողմից, մեղադրվում է «խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների», «պատերազմական հանցագործությունների», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և այլ ծանր հանցագործությունների մեջ։

Արդարադատության և իր իրավունքների արժանապատիվ պաշտպանության որևէ հնարավորությունից զրկված Վարդանյանը մեղքը չի ընդունում։

Այս դատավճիռը հաջորդում է մյուս արցախցի պաշտոնյաների նկատմամբ Բաքվի կողմից կայացված նմանատիպ «դատավճիռներին»։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական «դատարանները» ցմահ ազատազրկման են դատապարտել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին և խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջից ադրբեջանական գերության մեջ գտնվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների թիվը հստակ հայտնի չէ, սակայն փորձագետների գնահատմամբ այն կազմում է մի քանի հարյուր մարդ։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Այս իրադարձությունները տեղի են ունենում միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ, իսկ միջազգային հանրությունը շարունակում է անտեսել Արցախի պաշտոնյաների՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!