20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Սոցիում/Հայաստանը պատրաստվում է ընդունել Եվրոպայի հրաձգության առաջնությունը
Սոցիում

Հայաստանը պատրաստվում է ընդունել Եվրոպայի հրաձգության առաջնությունը

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կընդունի Եվրոպայի մեծահասակների հրաձգության առաջնությունը, որը կմեկնարկի փետրվարի 27-ին։ Առաջնությանն ընդառաջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար...

Գոռնազ Խուդավերդյան
23 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կընդունի Եվրոպայի մեծահասակների հրաձգության առաջնությունը, որը կմեկնարկի փետրվարի 27-ին։ Առաջնությանն ընդառաջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդիպում են կազմակերպել լրագրողների հետ՝ ներկայացնելու համար կատարված աշխատանքները։

Նախարար Անդրեասյանը առաջնության անցկացումը որակել է որպես պատմական իրադարձություն հայկական սպորտի համար։ Նրա խոսքով՝ այն հնարավորություն կտա հետևել մարզիկների հաջող ելույթներին և տեսնել նրանց պատվո հարթակին։ «Մեր մարզիկներն ունեն ներկայացուցիչներ գրեթե բոլոր մրցաձևերում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ հուսով է՝ մրցումային օրերին համալիրում մեծ թվով հանդիսականներ կտեսնի։ Նա նաև տեղեկացրել է, որ տոմսերը վաճառվում են տարբեր հարթակներում, և բոլոր ցանկացողները կարող են դրանք ձեռք բերել։

Հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ հավաքականը լիովին պատրաստ է առաջնությանը։ Նա նշել է, որ Եվրոպայի կոնֆեդերացիայի գործընկերների աջակցությամբ իրականացվել է մեծ աշխատանք՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Իր հերթին, հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը չի մնա անմասն մեդալներից։ Նա նաև ընդգծել է, որ Եվրոպայի առաջնության անցկացումը առաջին քայլն է հրաձգության մարզաձևի և դրա ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!